ԵԽԽՎ պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)



25-05-2018 19:32:08   | Հայաստան  |  Իրավունք
Մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Յուլիա Լյովոչկինային, Բաս Քլայնին և Եվրախորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ապրիլ-մայիսի հայաստանյան իրադարձություններին և ներկայացրեց ոստիկանության գործողությունները զանգվածային միջոցառումների ընթացքում:
 

Ոստիկանության պետը նշեց, որ ոստիկանությունը, իրողությունները ճիշտ գնահատելով, վերահսկել է օպերատիվ իրավիճակը` կտրուկ գործողությունների չդիմելով և քաղաքական գործընթացներին չմիջամտելով: 
Պատվիրակության անդամներին հետաքրքրում էին նաև ոստիկանության բարեփոխումների ընթացքի, կառույցի հաշվետվողականության, ոստիկանություն-հասարակություն կապի զարգաման, օրենքի գերակայության ամրապնդման և մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ տրվեցին սպառիչ պարզաբանումներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ ևս:
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից