ԱՆ մասնագետները մասնակցում են ԱՀԿ «Առողջություն 2020» նոր հայեցակարգի մշակմանը

14-06-2018 18:48:44   | Էստոնիա  |  Հասարակություն
Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում հունիսի 13-14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու Էստոնիայի առողջապահության և աշխատանքի նախարարության համատեղ ջանքերով անցկացվում է «Առողջապահական համակարգերն  ի նպաստ բարգավաճման և համերաշխության. ոչ ոքի չթողնել առանց ուշադրության» խորագրով ԱՀԿ բարձրաստիճան խորհրդակցությունը:
 

Հանդիպումը նվիրված է Տալլինյան խարտիայի ստորագրման տասնամյակին և նպատակ ներկայացնել ԱՀԿ նորարարական նախաձեռնությունները, առաջադեմ մոտեցումները՝ դրա հիման վրա ձևավորելու  բնակչության պահանջներին ուղղված և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին և ԱՀԿ «Առողջություն 2020» եվրոպական քաղաքականությանը համահունչ նոր հայեցակարգ:  
 Քննարկման հիմնական թեմաները երեքն են՝ առողջապահական համակարգի ծածկույթի հասանելիության և ֆինանսական պաշտպանվածության մակարդակի  բարելավում, երկրի առողջապահական համակարգում ներդրումներ կատարելու անհրաժեշտություն, նորարարական մոտեցումների կիրառում` մարդկանց պահանջները բավարարելու նպատակով: Շեշտադրվել է հանրային առողջության դերը՝ որպես ամենածախսարդյունավետ ներդրումային ոլորտ։
Բարձրաստիճան խորհրդակցությանը մասնակցում են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ավելի քան 50 անդամ-պետությունների ներկայացուցիչներ։ Հայաստանից համաժողովին մասնակցում են առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի միջազգային հարաբերությունների վարչության օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի պետ Լուսինե Առուշանյանը:
ԱՀԿ բարձրաստիճան խորհրդակցության բացմանը ողջույնի խոսք են հղել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդին և առողջապահության նախարար Րինա Սիկուտը, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ժուժանա Ջեյկաբը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական համակարգերի բաժնի տնօրեն Հանս Կլյուգեն։ 
  Խորհրդակցության ավարտին կհաջորդի եզրափակիչ հայտարարություն-կոչ: 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 282 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար