Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը ՄԻԵԴ-ում կկատարի Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները

15-06-2018 15:32:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է բյուջեների կատարման կարգը, սահմանել, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ գանձապետական համակարգում ներառված իրավաբանական անձանց, ինչպես նաև  օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցներ շրջանառող ծրագրի իրականացման գրասենյակների (անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից), հաշիվներից կատարվող վճարումների նկատմամբ  նախնական հսկողությունն իրականացվում է 2019 թ. հունվարի 1-ից և ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ: Նախագծի նպատակն է՝ բյուջեների կատարման հետ առնչվող բոլոր գործընթացները ներկայացնել մեկ իրավական ակտով։ Արդյունքում ակնկալվում է հանրային ֆինանսները նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործելու նպատակով պետության, համայնքների, ինչպես նաև գանձապետարանում հաշիվներ ունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունների նկատմամբ նախնական հսկողություն իրականացում, վերջիններիս հաշիվներում առկա դրամական միջոցների շրջանառման գործընթացների, ինչպես նաև այդ գործընթացների իրականացման նկատմամբ ֆինանսական կարգապահության ապահովում, բյուջեների կատարման մասնակիցների գործառույթների պարզեցում և վճարային համակարգերի օգտագործման, ֆինանսական և մարդկային ռեսուրսների օպտիմալացում։
 
Ընդունված մեկ այլ որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները կկատարի արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ սա ժամանակավոր նշանակում է: Ըստ նրա, այժմ մշակվում է համապատասխան  օրինագիծ, ըստ որի՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը նշանակվելու է վարչապետի կողմից՝ արդարադատության նախարարի առաջարկությամբ:
Գործադրի որոշմամբ Ավետիք Էլոյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Կառավարության մեկ այլ որոշմամբ Աղվան Հովսեփյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 265 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար