Առևանգել է ավտոմեքենա և վրաերթի ենթարկել 3 քաղաքացու․ ոստիկանություն

18-06-2018 14:31:10   | Հայաստան  |  Իրավունք
Հունիսի 17-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում 1957 թ. ծնված Հայկազ Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում, Ղազարավան համայնքում գտնվող իր ծիրանի այգուց առևանգել են իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենան փախցրել է 2003 թ. ծնված Յ. Պ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 21.30-ին, իր մոր հետ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հունիսի 17-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Յ. Պ.-ն վարելով հիշյալ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան՝ Ղազարավան համայնքի վարչական տարածքում գտնվող «Լանջաղբյուր» հանգստյան գոտում վրաերթի է ենթարկել 1983 թ. ծնված Ա. Ա.-ին, նրա գրկում գտնվող 2018 թ. ծնված Տ. Խ.-ին և կողքին գտնվող, 2012 թ. ծնված Վ. Խ.-ին: Երեքն էլ մարմնական վնասվածքնրով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 


 
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 265 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար