Արփինե Հովհաննիսյանը ԱԺ ատահերթ նիստում կողմ է քվեարկելու Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը․168.am

18-06-2018 14:55:59   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
168.am ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Արփինե Հովհաննիսյանը վաղը ԱԺ ատահերթ նիստում կողմ է քվեարկելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Հովհաննիսյանը:
 


«Կարծում եմ՝ ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն իրականացնելու»,- ասաց նա:
 
Ա.Հովհանիսյանի կարծիքով` բոլորը, ովքեր մասնակից են եղել այս գործընթացին՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, այս պահին որտեղ են գտնվում, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
 
«Ամբողջությամբ կիսում եմ այն ապրումները, որոնք յուրաքանչյուրն ունեցել է այդ տեսանյութը դիտելիս: Անթույլատրելի ու զազրելի է այն ամենն, ինչ ներկայացվեց»,- ասաց Հովհաննիսյանը:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1832 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար