Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել “SCHNEIDER GROUP” ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերի հետ

19-06-2018 18:25:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հունիսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել գերմանական “SCHNEIDER GROUP” ընկերության հիմնադիր և “OWC” հրատարակչության արտաքին տնտեսական հարցերով գործադիր տնօրեն Ուլֆ Շնայդերի հետ։
 

Վերջինս նախարարին տեղեկացրել է, որ նախատեսում են  ընկերության գրասենյակ բացել Հայաստանում։ Նախարարին  ներկայացնելով  ընկերության գործունեությունը, Ուլֆ Շնայդերը հայտնել է , որ  “SCHNEIDER GROUP”-ը գործարարությամբ զբաղվելու ուղղությամբ ծառայություններ է մատուցում աշխարհի մի շարք երկրներում։ Մասնավորապես, մատուցվող ծառայությունների մեջ մտնում են  շուկա մուտք գործելու ռազմավարության մշակումը, հաշվապահական հաշվառումը, հարկային, արտահանման հարցերով խորհրդատվությունների տրամադրումը, վեճերի լուծման իրավական աջակցությունը, ինչպես նաև իրավաբանական տարբեր հարցերի` միգրացիոն, աշխատանքային, պայմանագրային և կորպորատիվ իրավունքների ոլորտներում խորհրդատվությունների տրամադրումը:
 
Նախարար Մինասյանը ողջունել է “SCHNEIDER GROUP” ընկերության կողմից մեր երկրում գրասենյակ բացելու նախաձեռնությունը, հայտնելով գերատեսչության իրավասությունների սահմաններում ընկերության հետ համատեղ աշխատանքի պատրաստակամությունը։
 
Կողմերը խոսել են նաև ներդրումների տեսանկյունից Հայաստանն առավել գրավիչ դարձնելու ոլորտային առանձնահատկությունների մասին։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 323 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...