ՀՀԿ-ն հրաժարվել է Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներից.lragir.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



20-06-2018 14:46:21   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
lragir.am Ընտրական օրենսգրքի նախագիծը պատրաստ կլինի առաջիկայում, խորհրդարանում լրագրողներին ասաց նախագծի հեղինակներից “Իրազեկ քաղաքացիների միավորում” ՀԿ նախագահ Դանեիլ Իոաննիսյանը: Նա նախագծի վերաբերյալ հարցեր էր քննարկում Ծառուկյան դաշինք խմբակցությունում: Իոաննիսյանն ասաց, որ միայն ՀՀԿ խմբակցությունն է այս փուլում հրաժարվել քննարկումներից:
 


“Մեկ տառ գրելուց առաջ մենք բոլոր խորհրդարանական կուսակցություներին և արտախորհրդարանական ուժերին առաջարկել էին քննարկել, մտքերի քննարկումներ անել: Բացի ՀՀԿ-ից, մնացած բոլորի հետ եղել են քննարկումներ, մտքերի փոխանակումներ: ՀՀԿ-ից հրաժարվեցին այդ քննարկումից: Պատճառաբանեցին, որ խորհրդարանում ստեղծվելու է համապատասխան հանձնաժողով, այդ ժամանակ կքննարկեն; Մենք ասացինք՝ չենք ուզենա նախագծի վրա աշխատանք սկսել՝ նախքան բոլորի հետ քննարկելը”,- ասաց նա:
 
 
Նախագիծը ներկայում մշակվում է քաղաքացիական հասարակության կողմից՝ կառավարության հետ համագործակցելով: Այնուհետև կառավարության կողմից ստեղծվող աշխատանքային խումբն այն ամբողջական տեսքի կբերի: Աշխատանքային հանձնաժողով է ստեղծվելու նաև խորհրդարանում:
 
Դանիել Իոաննիսյանն ասաց, որ Ընտրական օրենսգրքի բազմաթիվ դրույթներ փոփոխության են ենթարկվում, որովհետև օրենսգիրքը տեխնիկապես շատ թերի է և գրեթե նախատեսված չէ արտահերթ ընտրությունների համար:
 
Ինչ բերաբերում է ռեյտինգային ընտրակարգին, Իոաննիսյանն ասաց, որ ռեյտինգային ընտրակարգը հանվում է, լինելու է փակ համամասնական պարզ ու բոլորին հասկանալի ընտրակարգ: Քննարկվում է նաև տեղական ինքնակառվարման մարմինների ընտրակարգը փոխելու հարցը:
 
Մանրամասները տեսանյութում
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 283 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար