ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ

20-06-2018 17:05:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է  «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ: 
Հանդիպման ընթացքում «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները և զորացրված զինծառայողների հետ անցկացվող հարցումների հիմնական շրջանակները, որոնք վերաբերում են բանակային կյանքի ամենատարբեր կողմերին՝ սկսած նյութատնտեսական ապահովման խնդիրներից, մինչև կրթության ու ժամանցի կազմակերպում և սոցիալ-կենցաղային պայմաններ:
 
Անդրադարձ է կատարվել նաև ծրագրային հիմնական պահանջներին, որոնք հնարավորություն են տալիս ապահովել անանուն հարցումների շրջանակում արձանագրված տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը՝ զորացրված զինծառայողների համար ստեղծելով կարծիք արտահայտելու առավել անկաշկանդ պայմաններ: 
Խոսելով ընթացիկ աշխատանքների մասին՝ «Դիտակետի» պատասխանատուներն ընդգծել են, որ դաշտային աշխատանքների՝ հարցումների փուլն ավարտվել է, և այս պահին ամփոփվում են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք որոշակի վերլուծական պատկեր կտան զինվորական ծառայության նկատմամբ զորացրվածների վերաբերմունքի մասին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 225 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար