Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանա

20-06-2018 17:38:31   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այսօր ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի ղեկավար  Վարազդատ Սարգսյանին: Վերջինս մարզի ղեկավարին ներկայացրեց այն ոլորտները, որտեղ կազմակերպությունը իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր:
 
Դրանցից  Գեղարքունիքի մարզպետն առավել կարևորեց սոցիալ-տնտեսական ոլորտը:
Այնուհետև կողմերը քննարկեցին  Դրախտիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման ծրագրի շուրջ ստեղծված խնդիրը: Վարազդատ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը հանձն է առել՝ Դրախտիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար ներդնել 44 մլն դրամ, սակայն անհրաժեշտ է նաև  լրացուցիչ ներդրում: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս շաբաթ ինքն անձամբ կայցելի Դրախտիկ, տեղում կծանոթանա իրավիճակին և կհստակեցնի այն միջոցները, որոնք կուղղվեն խնդրի կարգավորմանը: 
,,Պատրաստ եմ լիարժեք համագործակցության, ձեր կողմից իրականացվող ցանկացած ծրագրի շուրջ: Կարվի նաև հնարավորը, որպեսզի անմխիթար վիճակում գտնվող  Դրախտիկի միջնակարգ  դպրոցը   բերվի բարեկարգ տեսքի: Դպրոցի նորոգման ծրագիրը կարևոր է նաև նրանով, որ այն դառնալու է սոցիալ-տնտեսական ծրագրերի բաղկացուցիչ մասը, որն իրականացվում է ,,Դրախտի գյուղ,, հասարակական կազմակերպության կողմից,,- նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:  
 
Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 307 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար