Նախարար Վահրադյանն ընդունել է ՀՀ և ՌԴ ցատկացանցի ֆեդերացիաների ներկայացուցիչներին

21-06-2018 18:25:22   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ցատկացանցի (բատուտ) ֆեդերացիաների ներկայացուցիչներին՝ հայկական ազգային ցատկացանցի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Ֆահրադյանի և ՌԴ բատուտի ֆեդերացիայի փոխնախագահ Օլեգ Եմելյանովի գլխավորությամբ:

 


Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել այն մեծ աջակցության համար, որ ՌԴ բատուտի ֆեդերացիան ցուցաբերում է հայ գործընկերներին: «Կարծում եմ, որ մարզաձևի ռուս վարպետների՝ իրենց փորձառությունը հայ մասնագետներին փոխանցելու պատրաստակամությունն արժանի է միայն բարձր գնահատականի: Իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, իր լիազորությունների սահմաններում, պատրաստ է օգնել ցատկացանց մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը մեր երկրում»,- ասել է Լ. Վահրադյանը:
 
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ նախատեսում են ռուս բարձրակարգ մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ կազմակերպել հայ գործընկերների համար: «Աջակցությունը կարող է լինել ինչպես մարզչական, այնպես էլ մեթոդական և կազմակերպչական»,- ասել է Օ. Եմելյանովը:
 
Հանդիպմանը մասնակցել է նաև ցատկացանցի աշխարհի չեմպիոն, վորոնեժաբնակ Սերգեյ Ազարյանը:
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 325 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար