Դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվը տեղամասային հանձնաժողովներում առաջիկա ընտրություններին չի սահմանափակվի.«Արմենպրես»

16-07-2018 12:36:06   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվն առաջիկա ընտրություններում տեղամասային հանձնաժողովներում սահմանափակ չի լինի: 
 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի որոշման մասին դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը: 
 
«Տեղամասային հանձնաժողովներին նախկինում իրավունք էր տրված սահմանափակել դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվը: Մենք որոշեցինք այդ սահմանափակումը վերացնել: Դիտորդներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ընտրատեղամասից հեռացնելու ինստիտուտը դեռևս պահպանվում է: Այդուհանդերձ, լինելու են փոփոխություններ»,-ասաց Իոաննիսյանն ու հավելեց` լրատվամիջոցների քանակի վերաբերյալ սահմանափակումը հակասահմանադրական էր:
 
 
 
Նրա կարծիքով` նախկինում բավականին անհստակություններ կային: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում էր, որ դիտորդի հեռացման համար կազմվում է գրավոր իրավական ակտ: Իոաննիսյանի խոսքով` այժմ այդ բոլոր հարցերն ամրագրվելու են օրենսգրքում, որպեսզի լինի նաև բողոքարկելու հնարավորություն: 
 
Հանձնաժողովը դեռ չի քննարկել բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ հարցերը: Այդուհանդերձ, փոփոխություններ կատարելու նպատակներ կան: Հանձնաժողովը որոշել է  նաև հնարավորինս կրճատել հավատարմագրման համար վերջնաժամկետը: Ենթադրաբար՝ ժամկետը 15 օրից կդառնա 10-12 օր:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 309 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար