ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամաններով ՃՈ մի խումբ բարձրաստիճան սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից․shamshyan.com

20-07-2018 16:53:43   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

Այսօր՝ հուլիսի 19-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով մի շարք պաշտոնանկություններ են տեղի ունեցել Ճանապարհային ոստիկանությունում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Էվինյանը։ Վ․Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ստեփան Նազարյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետի պաշտոնից։ Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արտակ Կարապետյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության Կոտայքի հաշվառման քննական բաժնի պետ Միքայել Աֆյանը։ Աշխատանքից ազատվել է նաև Ճանապարհային ոստիկանության Արմավիրի հաշվառման քննական բաժնի պետ Կարեն Մարտիրոսյանը։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման քննական խմբի պետ Արմեն Վարդանյանը։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել են Ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման քննական խմբի պետ Արտաշես Գասպարյանը և Ճանապարհային ոստիկանության Վայքի հաշվառման քննական խմբի պետ Արթուր Մանուկյանը։ Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության հետքաննչական բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բոլոր ազատվածները ուղարկվել են Ոստիկանության կադրերի ռեզերվ © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/07/19/1101201/

 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 792 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար