Չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կկանգնեցվի. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



20-07-2018 18:13:53   | Հայաստան  |  Հասարակություն
 


«Չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կկանգնեցվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Չենք ունենալու նաև այնպիսի քրեական գործ, որը վարող քննիչի դերում կհայտնվի ՀՀ վարչապետը»: 
 
Ըստ Ն. Փաշինյանի՝ Հայաստանում բոլոր քննչական և իրավապահ մարմինները գիտեն ու համոզվել են, որ որևէ գործի քննության համար չկա որևէ սահմանափակում: 
 
Անդրադառնալով կառավարության վարած կադրային քաղաքականությանը՝ վարչապետը նկատեց, որ նշանակված նոր  հին կադրերը գտնվում են ադապտացման փուլում: 
 
Նրա խոսքերով՝ այսօր կառավարությունում աշխատում են նոր և հին կադրեր, և մարդիկ, ովքեր այժմ փոխել են իրենց գործելաոճը: 
 
«Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, շարքային փոփոխություններ չեն, այլ ազգային ամբիցիաների փոփոխություններ են, ընդ որում դա չի կանխատեսվել շատերի կողմից։ Մենք հասնելու ենք կադրային հեղափոխության էջին, սակայն գերանդին չենք վերցնելու ու սկսենք հնձել բոլորին»,- շեշտեց Ն. Փաշինյանը՝ չբացառելով, որ կարող են սխալվել, սակայն կաշկանդված չեն իրենց սխալն ուղղելու ճանապարհին: 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1517 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար