Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» կազմակերպության համակարգողին

08-08-2018 18:40:15   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» հասարակական կազմակերպության համակարգող Մարիամ Ավագյանին։
 


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանից հայ փախստականների հարցն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում։
 
Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Ադրբեջանը, լինելով ջարդերի,
էթնիկ զտումների կազմակերպիչ, ինչպես նաև Արցախի դեմ ռազմական ագրեսիայի նախաձեռնող,  ամբողջական պատասխանատվություն է կրում ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի փախստականների առջև, ովքեր դարձել են պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բռնի ուժով լուծելու քաղաքականության զոհերը։
 
Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության ղեկավար Սարասար Սարյանը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 796 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար