Երևանում ծառը կոտրվել և ընկել է գազատար խողովակի վրա

11-08-2018 11:44:14   | Հայաստան  |  Հասարակություն
Օգոստոսի 10-ին, ժամը 21:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ծառ է կոտրվել և ընկել մոտակայքով անցնող գազատար խողովակի վրա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 


Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 316 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար