Ուժեղ քաու հետեւանքով վնասվել են մի շարք շինություններ․ԱԻՆ

11-08-2018 12:26:44   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանում օգոտսոսի 10-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով Արմավիրի մարզում որոշ շենքեր վնասվել են:  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին, ժամը 08:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ օգոստոսի 10-ի քամու հետևանքով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 16 շենքի տանիքը պոկվել է  և ընկել Սայաթ-Նովայի փողոցի թիվ 109 շենքի դիմաց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կատարել են տանիքից պոկված թիթեղյա կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ (մոտ 24 քմ):
 


Օգոստոսի 10-ին, ժամը 20:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը քամուց պոկվել և ընկել է հարևան տան վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը (70 քմ) քամուց պոկվել և ընկել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ 22-րդ փողոցի տներից մեկի տանիքը՝ 10 քմ, ընկել է գազատար խողովակի վրա։
 
Փրկարարները «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել դպրոցի պոկված տանիքի տակից և գազատար խողովակի վրայից հեռացրել տան պոկված տանիքը։ Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 615 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար