Դպրոցի տանիքը քամուց պոկվել և ընկել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի վրա․ԱԻՆ

11-08-2018 12:29:48   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն
Օգոստոսի 10-ին, ժամը 20:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը քամուց պոկվել և ընկել է հարևան տան վրա. անհրաժեշտ է օգնություն:
 


Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը (70 քմ) քամուց պոկվել և ընկել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ 22-րդ փողոցի տներից մեկի տանիքը՝ 10 քմ, ընկել է գազատար խողովակի վրա։
 
Փրկարարները «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել դպրոցի պոկված տանիքի տակից և գազատար խողովակի վրայից հեռացրել տան պոկված տանիքը։
 
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 655 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար