Բիբլիական պատգամը քարե արցունք է աշխարհի դեմքին (տեսահոլովակ)



12-08-2018 00:49:00   | Հայաստան  |  Գրական էջ
 

 
 
 
Բիբլիական պատգամը քարե արցունք է աշխարհի դեմքին։ Դարեդար քունս չի գա։ Քարե դեպքեր, քարե վերքեր… Ո՞վ է կերտել այս լաբիրինթը։ Աշխարհից ելք չկա՞… Հեքիաթե խնձորները գալիք գարունի գովքն են անում։ Հեքիաթասացն այս ի՜ նչ համբերատար է… Լինելիության էջին կհասնե՞մ երբևէ… Իմ ստորագրությունս ևս մնա օրվա մաշկին։ Մի ուրիշ հեքիաթի սկիզբը դառնանք միասին… Միայն թե Աստծո համբերությունը չհատվի… Կորել եմ ինքս իմ մեջ… Խնձորի սերմերը ո՞ւր ցանեմ։ Դրախտի հողից կերտված կողակից չկա…
 
Ժուլէթ Պետրոսյանի արձակ բանաստեղծությունների, աֆորիզմների «Արեւանա՜լ, երկինքոտվե՜լ» անդրանիկ ժողովածուից (տպագրված է «Նոյյան Տապան»  տպագրատանը, Երևան, 2018թ.):
 
«Նոյյան Տապան»-ն այսուհետ, ինչպես խոստացել էր, շարունակաբար կհրապարակի Ժուլէթ Պետրոսյանի ստեղծագործությունները` նպատակ ունենալով դրանք հանրայնացնել, դարձնել գրականասեր ողջ հանրության սեփականությունը` ընթերցողներին հնարավորություն տալով հաղորդվելու Ժուլէթ Պետրոսյանի արվեստի հետ:
Տեղեկացնենք նաև, որ Երևանում, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում կայացել է Ժուլէթ Պետրոսյանի ստեղծագործությունների «Արևանա՜լ, երկինքոտվե՜լ» վեբ կայքի և ժողովածուի շնորհանդեսը: Հիշյալ ժողովածուի և Ժուլէթ Պետրոսյանի վերաբերյալ ընթերցողների կարծիքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` jpetrosyan.comիսկ նրա բանաստեղծությունների ասմունքին` jpetrosyan.com/archives/398 հղմամբ:
 
«Արեւանա՜լ, երկինքոտվե՜լ» ժողովածուն այս պահին վաճառվում է Երևանի «Բուկինիստ» (Մաշտոցի պողոտա, թիվ 20 շենք), «Նոյյան տապան» (Աբովյան- 8), «Անտարես» հրատարակչության «Հայ գիրք» (Աբովյան-16 Ա), Հայաստանի գրողների միության հարևանությամբ գտնվող «Նոր գիրք» (Բաղրամյան-3), ինչպես նաև ՄԳ (Աբովյան-44) գրախանութներում:
 
Նոյյան տապան   -   Գրական էջ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2654 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար