Քոչարյանի ազատ արձակման հարցում անուղղակիորեն մեղավոր է իշխանությունը

13-08-2018 16:58:50   | Հայաստան  |  Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հարցում անուղղակիորեն մեղավոր է իշխանությունը:
 


Երբ Քոչարյանի և Սարգսյանի կատարելագործած դատական համակարգն ու դատավորները տեղում են մնում և նրանցից մեկ օրում արդարադատություն է ակնկալվում` արդյունքն այսպիսին է լինում: Կրկին հաստատվում է իմ այն միտքը, որ հեղափոխության օրերին էի դեռ արտահայտել: Անհրաժեշտ էր Հանրապետության Հրապարակում ցրել Ազգային Ժողովն ու ողջ պետական ապարատը և բոլորին, բացի պատգամավորներից` ժամանակավոր պաշտոնակատար համարել և չհաստատված կարգավիճակում պահել` մինչ ջրերը պարզվեին: Հիմա Փաշինյանի ուսերին կրկնակի բեռ է դրված, իսկ հակահեղափոխությունը տարբեր ձևերով դրսևորումներ է ունենում:
Հակահեղափոխության շանսերը հենց հեղափոխականներն իրենք են հաճախ ակամայից մեծացնում: Եվ դա անում են, որովհետև ոչ թե թույլ են կամ չեն հասկանում, այլ որովհետև աշխարհի արձագանքից ու արտաքին երևութականությունից շատ ավելի են զգուշանում, քան կարելի է, քան թույլատրելի է, քան այս երկիրն ու ժողովուրդը կարող են մարսել:
 
Հայկ Ա. Մարտիրոսյան

Քաղաքագետ

 

 

 

 

 

Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1935 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար