Բակո Սահակյանը հանդիպել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահի եւ ՀԱՀ-ի փոխնախագահի հետ

14-08-2018 11:40:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:
 


Քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման գործընթացին: 
 
 
Նախագահը կարեւորել է նախագծի իրականացումը՝ ընդգծելով, որ ժամանակակից պայմաններին համապատասխանող ենթակառուցվածքները կարեւոր ներդրում կունենան մայր բուհում գիտակրթական մակարդակի բարձրացման գործում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 323 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար