«Չեմ կարծում, որ հեղափոխությունն ամբողջությամբ վտանգված է». քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյան (տեսանյութ)



14-08-2018 20:14:04   | Հայաստան  |  Քննաարկում
 


 
 
 
«Չեմ կարծում, որ հեղափոխությունն ամբողջությամբ վտանգված է, հակահեղափոխությունն ունի լիդեր, բայց հեղափոխությունը նույնպես ունի լիդեր, և հեղափոխության լիդերը շատ ավելի ուժեղ և շատ ավելի դրական կերպար է, քան հակահեղափոխության լիդերը,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:- Այդ պատճառով չէի ուզենա այսպես միանշանակ բացասական գույներով ներկել ամեն ինչ, բայց վտանգ կա, կա լուրջ վտանգ, կարծում եմ, վտանգը նաև մասնակիորեն կայանում է նրանում, որ հեղափոխության դաշտում սկսել են թերագնահատել հակահեղափոխության վտանգը, և դա նույնպես մեծացնում է այդ խնդիրը»:
- Արդյո՞ք վտանգված է հեղափոխության հաղթանակը, քանի որ հակահեղափոխությունն արդեն լիդեր ունի։ 
- Ինչո՞վ է ուժեղ Քոչարյանը։ Ինչի վրա է հենվում Քոչարյանը՝  նախկին իշխանական թեւի՞, թե՞ արտաքին ուժերի։ 
- Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքում իր նոր գործողությունների մանդատ է ստանալու։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու փաստի առնչությամբ «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում այս և այլ հարցեր են քննարկվել քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը  հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 836 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար