ՍԴՀԿ-ն միանում է վարչապետի նախաձեռնած հանրահավաքին

15-08-2018 14:45:58   | Հայաստան  |  Քաղաքական
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին միանալու մասին:
 


Ններկայացնում ենք կուսակցության Հայաստանի վարչության տարածած հայտարարությունը:
 
«Օգոստոսի  17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում ՝ ամփոփելու իր կառավարության 100 աշխատանքային օրերը: Միաժամանակ գիտակցում ենք, որ սա ոչ միայն հաշվետվության, այլև ժողովրդի՝ հեղափոխության հռչակած արժեքներին հավատարիմ մնալու ապացույց-քայլն է լինելու:
 
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ոչ միայն Հայաստանյան, այլև աշխարհասփյուռ իր կառույցներով, առաջին իսկ օրերից կանգնած է եղել թավշյա հեղափոխության շարքերում, ու այսօր ևս շարունակելու է իր պայքարը այդ շրջանակում: Հակահեղափոխությունը չի հաղթելու, թույլ չենք տալու: Ուստի մեր համերաշխությունն ենք հայտնում վարչապետին, կառավարությանը և օգոստոսի 17-ին. Ժամը 18.30 միահամուռ շարքերով գտնվելու ենք Հանրապետության հրապարակում»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 337 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար