«Այսօր ինձ ամենամտահոգողը, այ հանկարծ, այդ ոգեղեն լիցքը տանուլ չտալն է». Խաչիկ Չալիկյան (տեսանյութ)



15-08-2018 17:34:07   | Հայաստան  |  Քննաարկում
 


 
 
 
«Այսօր ինձ ամենամտահոգողը, այ հանկարծ, այդ ոգեղեն լիցքը տանուլ չտալն է, հանկարծ այդ ոգևորությունը չմարելն է, իսկ դրա գործընթացները մենք, ցավոք սրտի, ամենուր տեսնում ենք, ցավոք, նաև լրատվական դաշտում,- օգոստոսի 15-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը:- Ես արդեն նախանշեցի, որ մտահոգում է այն, ինչ որ հակազդում է դրան: Այ, որ մենք խոսեցինք արդեն ռեժիսուրայից, ասեմ, որ ցանկացած միջանցիկ գործողությանը հակադրվում է հակամիջանցիկը: Բայց դա մտահոգելով հանդերձ, ինձ չի հուսահատեցնում, որովհետև դրանից կոնֆլիկտը մեծանում է, դրանով խաղի նշանակությունն է մեծանում, հաղթանակի արժեքն է մեծանում, և այդ առումով ես նաև շնորհակալությամբ եմ մոտենում այդ հակազդող ուժերի ճիգերին, որոնք մեզանից լրացուցիչ համարժեք, նոր լիցքեր են պահանջում»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը  հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Մանրամասները` տեսանյութում
 
Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 794 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար