Նախարար Զեյնալյան. Սրդարադատության նախարարությունը մեծապես գնահատում է քաղաքացիական հասարակության ռեսուրսն ու գործընկերային հարաբերությունները

15-08-2018 19:03:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ   օգոստոսի 15-ին տեղի  է ունեցել ԵՄ աջակցությամբ իրականացվող  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկում: Հանդիպմանը մասնակցել է նաև Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: 
 


Նախարար Զեյնալյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել, որ Արդարադատության նախարարությունը մշտապես բաց է  հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության համար: Նախարարի խոսքով՝ Արդարադատության նախարարությունը մեծապես գնահատում է քաղաքացիական հասարակության ռեսուրսն ու գործընկերային հարաբերությունները:
        Հադիպմանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել ծրագրում տեղ գտած ոլորտային հարցեր. պրոբացիոն համակարգ և վաղաժամկետ ազատման ինստիտուտ, դատապարտյալների պահպան պայմաններ, նրանց վերասոցիալականացմանն ուղղված համալիր միջոցառումներ, ինչպես նաև անազատության մեջ գտնվող անձանց զբաղվածության ապահովում:
 
       Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը համապարփակ ներկայացրել է ծրագրի ընդհանուր դրույթները, ներդրված մեխանիզմներն ու ակնկալվող արդյունքը, մասնավորապես անդրադառնալով՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղհասարակության կարողությունների զարգացմանը, Կառավարության հետ համագործակցությանը:
        Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը ակտիվորեն շարունակում է  աշխատել հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև ընդգծել է քաղհասարակության ջանքերն ուղղված՝ Պրոբացիոն ծառայության ներդրմանը: Սուրեն Քրմոյանը նաև անդրադարձել է դատապարտյալների զբաղվածության հարցերին, ներկայացրել, որ այսօր անազատության մեջ գտնվողներն ունեն մասնագտություն ունենալու, իրենց առօրյան կազմակերպելու բավականաչափ հնարավորություններ:
       Աշխատանքային քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև ծրագրի մյուս մասերով նախատեսվող գործընթացներին: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, «Մարդու իրավունքներ, մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի ղեկավար Ժաննա Ալեքսանյանը նշել է, որ վերը նշված կազմակերպությունը զբաղվում է  իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքների նվազեցմամբ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ, փակ հաստատություններում գտնվող անձանց՝ զինծառայողների և ազատազրկվածների իրավունքների պաշտպանությամբ:
 
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ, «Քայլ դեպի ավելի արդար Հայաստան» ծրագրի ղեկավար Արտակ Կիրակոսյանը, «Քայլ դեպի ավելի արդար Հայաստան» ծրագրի իրավաբան Եվգենիա Իվանովան, «Մարդու իրավունքներ, մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի համակարգող Լիա Զորյանը:
 
 
 
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 
 հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 806 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար