Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաներում կանանց կողոպտած երիտասարդը բերման է ենթարկվել․ տեսանյութ



17-08-2018 18:30:06   | Հայաստան  |  Իրավունք
Օգոստոսի 10-ից 14-ը Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում կողոպուտի երեք դեպք էր կատարվել:
 


Առաջինը օգոստոսի 10-ին, գրանցվել էր ոստիկանության Մալաթիայի բաժնում: Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ, ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկյա շղթան`կախազարդով, ու փախել: Շղթան հափշտակել հաջողվել էր, իսկ պոկված կախազարդը տուժողը գտել էր:
 
Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, երբ օպերատիվ կառավարման կենտրոնից օգոստոսի 12-ին և 14-ին ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններում նոր ահազանգեր ստացվեցին: Սեբաստիա-Տիչինա և Բաշինջաղյան փողոցներում դարձյալ կանանց էին կողոպտել` հափշտակելով նրանց ոսկյա շղթաները: Ըստ տուժողների նկարագրության` կողոպտողը երիտասարրդ էր, նիհարավուն կազմվածքով ու մարզահագուստով:
 
Իրավապահները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Համայնքային ոստիկաններին ցուցում տրվեց զրուցել բնակիչների հետ: Ուսումնասիրվեցին հարակից շենքերի և օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Բաբաջանյան փողոցում տեսահսկող սարքերը ֆիքսել էին փախչող երիտասարդին:
Նա էր, ում նկարագրել էին տուժողները: Սակայն կասկածյալի միայն արտաքինը պարզելը բացահայտման համար քիչ էր, անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան:
 
Որոնողական աշխատանքները շարունակվեցին:
 
Օգոստոսի 15-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկությունները իրացնելով, Բաշինջաղյան փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Աշտարակի բնակիչ Սարգիս Թամրազյանին:
 
Քրեական հետախույզները չէին սխալվել. կողպուտի երեք դեպքն էլ Թամրազյանի ձեռքի գործն էր:
 
Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումները գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1417 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար