Եթե արդյունաբերությունը չվերականգնվի, գիտությունը չվերագործարկվի, ոչ մի հաջողություն հետո չի լինելու. Լևոն Շիրինյան (տեսանյութ)



18-08-2018 19:49:13   | Հայաստան  |  Քննաարկում
 


 
 
 
Օգոստոսի 17-ի հանրահավաքը կարծես թե կազմակերպված էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը լրացուցիչ լիազորություն ստանա ժողովրդից, այսինքն` տվեք ինձ լրացուցիչ լիազորություններ, որպեսզի ես անեմ գործողություններ, որոնք գուցե և այնքան էլ չեն տեղավորվում գործող օրենսդրության մեջ: Երկրորդ ուղերձն այն էր, որ վարչապետը խոսեց անցումային արդարադատության մեխանիզմի մասին:
Համաձայն լինելով, որ սրանք են երեկվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդին հղված ուղերձները, այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ,  քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն նախաձեռնող խմբի անդամ Լևոն Շիրինյանն ասաց.
«Ինձ թվում է, մեջը ենթատեքստ կար բոլորի, կամքի դրսևորում, որ շարունակվելու է այն, ինչ-որ եղել է, ինչ պատգամն է թավշյա հեղափոխության արդյունքի, և ես այստեղ չեմ կասկածել, չեմ կասկածում: Դրա համար ես իմ ընկերների հետ միասին նախօրյակին նաև հայտարարություն արեցինք մեր այդ կազմավորվող քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախաձեռնող խմբի անունից, որ պաշտպանում ենք իդեալները հեղափոխության և հեղափոխության առաջնորդին, ոչ կառավարությանը, ոչ էլ ուրիշ բան, որպեսզի սա շարունակվի, և այդ տրամաբանությունը մեզ հարազատ է: Այո, պետք է շարունակվի, մենք պետք է գնանք իրավական պետության, սոցիալական շուկայի ստեղծման ճանապարհով, բայց եթե, զգուշացնում եմ, արդյունաբերությունը չվերականգնվի, գիտությունը չվերագործարկվի (բլեֆով չէ…), եթե ակադեմիական համակարգը չկարողանա նկուղներից դուրս բերել գիտական պոտենցիալը, ոչ մի հաջողություն հետո չի լինելու»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը  հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1203 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար