ՃՈ-ն կոչ է անում բոլոր վարորդներին պահպանել երթևեկության կանոնները. Ուժեղացված ծառայությունները շարունակական են

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. կազմվել է շուրջ 1000 արձանագրություն

20-08-2018 14:06:40   | Հայաստան  |  Հասարակություն
 


Այս շաբաթ ոստիկանության պետի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում իրականացրեց ուժեղացված ծառայություն: Գործողությունը աննախադեպ էր, քանի որ ընդգրկված էին ճանապարհային ոստիկանության մեծաթիվ ուժեր՝ ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը սպասարկող՝ առաջին, մարզերը սպասարկող՝ երկրորդ սպայական գումարտակների և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները: 
 
Ուժեղացված ծառայությունը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, իսկ մի քանի ուղղություններով գործողությունները համակարգում էին ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու ծառայության ստորաբաժանումների հրամանատարները:
 
Շուրջօրյա ծառայության ընթացքում կազվել է վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 1000 արձանագրություն, մոտ 150 մեքենա տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
 
40 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10-ը տրանսպորտային միջոց եղել է տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ, 90-ի հողմապակիներն էլ եղել են թաղանթապատ:
 
Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում են եղել մայրաքաղաքում ուշ ժամերին, այսպես ասած, մրցավազքեր ու դրիֆտներ կատարող, երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող և միտումնավոր խախտումներ կատարող վարորդները: Հայտնաբերվել է նման 50 վարորդ:
 
Ուժեղացված ծառայության ընթացքում ժամկետն անց ԱՊՊԱ պայմանագրի համար վարչական իրավախախտման վերաբերյալ կազմվել է 35 արձանագրություն:
 
Տուգանվել են նաև երեկոյան ժամերին բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով, գերհզոր ձայնազդանշանային համակարգեր ունեցող մեքենաների ու մոտոցիկլետների վարորդները:
 
Հայտնաբերվել են տարբեր առարկաներով համարանիշը ծածկած և չթույլատրված վայրերում կայանած մեքենաներ: Որոշները խախտումները վերացրել են տեղում, իսկ մյուս տրանսպորտային միջոցները ավտոքարշակը տեղափոխել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք և դրանց վարորդների նկատմամբ կազմվել համապատասխան արձանագրություններ:
 
Զգուշացվել են չթույլատրված հատվածներով փողոցները հատող երթևեկության մասնակից հետիոտները:
 
Ծառայության ընթացքում ոչ մի վարորդի նկատմամբ որևէ ներողամտություն չի ցուցաբերվել, բոլոր օրինախախտները՝ անխտիր ենթարկվել են վարչական պատասխանատվության:
 
Ուժեղացված ծառայությունները շարունակական են: Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր վարորդներին պահպանել երթևեկության կանոնները:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 472 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար