Ժառանգությունը հրապարակել է իր ընտրական ծրագիրը

04-09-2018 19:14:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 23-ին նախատեսվող քաղաքապետի եւ ավագանու ընտրություններում 12 մասնակիցներից պաշտոնապես 5-րդ համարի ներքո գրանցված «Ժառանգություն» կուսակցությունն այսօր հրապարակեց մայրաքաղաքային իր ամբողջական ծրագիրը:
 


Ժառանգության ծրագիրը ներառում է հատվածներ, որոնք վերաբերում են  քաղաքացիական իրավատեր ու հաշվետու կառավարմանը, համատիրությունների եւ քաղաքի զարգացման ծրագրերին, բնապահպանությանը, առողջապահությանը, կրթությանն ու մշակույթին, խաղաղությանն ու պաշտպանվածությանը, օրինական ու պատասխանատու կառուցապատմանը, անօթեւանության բացառմանն ու  աշխատատեղերի բացման հրամայականին, մարդավայել կոմունալ սպասարկմանը եւ որակյալ հանրային ծառայություններին, բարեկարգ, լուսավոր փողոցներին ու ասֆալտապատ ճանապարհներին, հարմարավետ, մատչելի հանրային տրանսպորտին եւ բարենպաստ գործարար միջավայրին:
 
Հրապարակման առթիվ «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը կոչ արեց անմիջապես իրականացնել Երեւան քաղաքի գույքագրման բազմաոլորտային վերլուծականը`ընդերքից մինչեւ նրա իրավասության տակ գտնվող յուրաքանչյուր տիրույթ, տարածք ու ծավալ:
 
 «Երեւանը ողջ Հայկական աշխարհի սիրտն ու նյարդային համակարգն է, եւ մենք բոլորս միասին պետք է աշխատենք, որպեսզի մեր հին ամրոցը դառնա համաշխարհային կարգի ժամանակակից մայրաքաղաք», - ասաց Հովհաննիսյանը:
 
http://heritage.am/hy/yerevan-2018-program
 
 
«Ժառանգություն»կուսակցության լրատվական ծառայություն
 
«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Կենտրոնական գրասենյակի հասցեն է` Երեւան 0033, Երզնկյան 75: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Ժառանգություն» կուսակցության հեռախոսով` (37410) 27-16-00, հեռապատճենով` (37410) 52-48-18, էլ. փոստով` [email protected],կայք՝ www.heritage.am
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 372 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար