Օգոստոս ամսին օդանավակայաններում գրանցվել է ուղևորահոսքի 18.5 տոկոս աճ

05-09-2018 12:33:52   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
2018թ. օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում սպասարկվել է 347 492 ուղևոր՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով: 
 
Հայաստանի երկու օդանավակայաններում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպասարկվել է 1 872 998 ուղևոր, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 
Հատկանշական է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոս ամսին գրանցված ուղևորահոսքը ռեկորդային է եղել. սպասարկվել է 329  665 ուղևոր: 
Եվս մեկ ռեկորդ էլ գրանցվել է օգոստոսի 1-ին. այդ օրը <Զվարթնոցը> սպասարկել է 11 837 ուղևոր: 
Ի դեպ, «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,:
 
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 352 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար