Կարեն Նազարյանն ընդունել է Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարարության Հայրենադարձության և վերադարձի ծառայության գլխավոր տնօրենին

06-09-2018 16:59:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Նիդերլանդների  Թագավորության արդարադատության և անվտանգության նախարարության Հայրենադարձության և վերադարձի ծառայության գլխավոր տնօրեն` Յանինա Ռոբերսի գլխավորած պատվիրակությանը։
 


Հանդիպմանը կողմերը բարձր գնահատեցին հետընդունման (ռեադմիսիայի) բնագավառում երկու երկրների միջև ծավալած արդյունավետ համագործակցությունը, անդրադարձան ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի Շարժունակության գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա առաջնայնություններին։ Երկուստեք փաստվեց մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման և միգրացիայի բնագավառներում հաջող նախագծերի փորձը։
 
Զրուցակիցներն անդրադարձան նաև Բենիլյուքսի երկրների հետ հետընդունման պայմանագրի կիրարկմանը, որի նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ և աջակցել ՀՀ քաղաքացիների լիարժեք վերաինտեգրմանը՝ հաշվի առնելով գործընթացի սոցիալ-տնտեսական և մյուս ասպեկտները:
 
Հանդիպմանը նախարարի տեղակալը կարևորեց ԵՄ հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հնարավոր մեկնարկը, որն արտացոլված է ՀՀ-ԵՄ և նրա անդամ պետությունների հետ երկկողմ, ինչպես նաև Արևելյան գործընկերության բազմակողմ փաստաթղթերում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 412 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար