Փաշինյանը մերժել է մի ծրագիր, որը նվաստացուցիչ էր Հայաստանի համար. Հայկ Ա. Մարտիրոսյան (տեսանյութ)



10-09-2018 22:19:08   | Հայաստան  |  Քննաարկում
 


 
 
 
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի կարծիքով, կապված այս նոր իրավիճակի հետ, ոչ միայն Ռուսաստանում, այլև այլ երկրներում նույնպես որոշակի անսովորության զգացում կա: Սեպտեմբերի 10-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում նշելով այս մասին և անդրադառնալով Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայ գործարարների հանդիպմանը, Հայկ Ա. Մարտիրոսյանն ասաց.
«Տեսանք, որ շատ հետաքրքիր հայտարարություն արեց Մոսկվայում Փաշինյանը գործարարների հետ հանդիպելիս, ի միջի այլոց ասաց (բայց դա շատ կարևոր բան է), որ արվել է, օրինակ, ներդրումային մի խոշոր առաջարկ, որից ինքը կտրականապես հրաժարվել է, որովհետև գտել է, որ պայմանները նվաստացուցիչ են Հայաստանի համար:- Սա առաջին անգամն է, որովհետև ինքս շատ լավ գիտեմ դեպքեր, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախկինում, նախկին կառավարությունները, մասնավորապես՝  դրանցից մեկը, ընդունել է շատ նվաստացուցիչ պայմաններով անընդունելի առաջարկներ միայն նրա համար, որովհետև ունեցել են շահեր, կամ ուղղակիորեն, որովհետև չեն ուզեցել առավել բարդ վիճակների մեջ մտնել, հեշտ է եղել վերցնել և լռել»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական ARTN հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 
Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1150 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար