Մարտի 1-ին զինծառայողներն ավտոմատ հրազենից կրակել են շենքերի ու պատշգամբների ուղղությամբ

11-09-2018 18:14:18   | Հայաստան  |  Հասարակություն
 


Ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողներն ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի ու պատշգամբների ուղղությամբ: 
 
Նման հայտարարությամբ այսօր հանդես եկավ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը համացանցում տարածված ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ: 
 
Ըստ նրա՝ Մարտի 1-ին բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այդ գործողություններին: 
 
«Ցանկանում եմ բացահայտում անել, որը չէի ցանկանում անել, ճիշտն ասած, բայց այսօր առիթ է և պետք է հասարակությունն իմանա՝ այս գաղտնի հրամանից հետո, երբ որ որոշվել է, որ Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, սահմանում շաբաթներով կանգնած զինվորը հերթապահել է առանց հերթափոխի և ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ և արդյունքում, գիտեք, եղել է նաև դիվերսիա: Սա նույնպես ախացուցված է քրեական գործի նյութերով»,- ընդգծեց Ս. Խաչատրյանը: 
 
Նրա գնահատմամբ՝ այդ օրերին ամենախայտառակ բանը, որ արվել է զինվորների հետ, դա այն է եղել, որ զինվորներին վարձկաններ են սարքել: 
 
«Արդեն իսկ քրեական գործով հիմնավորվել է, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից հետո մինչև մարտի 7-8 ընկած ժամանակահատվածը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները: Այստեղ հատ-հատ նշված են այն զինծառայողների անունները և գումարների չափերը։ Այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց հաշիվներից։ Կոնկրետ անձանց հաշիվները կհրապարակենք հետագայում, այս պահին ես չգիտեմ ոնց են սրա բացատրությունը տալու մեր երկրի նախկին ղեկավարները, ինչպե՞ս են նրանք այս բանակի զինվորներին դարձրել վարձկաններ և հանել ժողովրդի դեմ»,- փաստեց ՀՔԾ պետը: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1122 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար