Նման ձայնագրությունից հետո երկուսն էլ պետք է հրաժարական տան․ Քոչարյանի պաշտպան. «Հրապարակ»

11-09-2018 18:32:39   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
«Հրապարակ». «Կլինի դա քաղաքական, թե ոչ քաղաքական, բայց միջամտության հիմքեր կան։ Կսպասեմ նաեւ դատավորի կողմից մեկնաբանություններին, միեւնույն ժամանակ նաեւ քննարկման մեջ է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի մասնակցությունը քննչական մարմինների գործունեությանը, որոշակիորեն պետք է անկախ գործեն։ Նիկոլ Փաշինյանի անունից որոշակի պնդումներն են խնդիր առաջացնում։ Բավականի պրոբլեմատիկ եւ խնդրահարույց ձայնագրություն է։ Կօգտագործե՞նք, թե՞ չէ, պետք է սպասենք զարգացումներին, որովհետեւ ոնց հասկանում եմ պարոն Փաշինյանն ա ունեցել «լայվ», ես հույս ունեմ, որ նման ձայնագրությունից հետո երկուսն էլ պետք է հրաժարական տան, կամ երկուսի պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցվի, մինչեւ ծառայողական քննությունը կպարզի հանգամանքները, բայց տեսնենք ինչ զարգացում կունենա, որովհետեւ նման մոտեցումով քրեական գործ վարելը ընդունելի չէ»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության սկանդալային գաղտնալսմանը։
 
Պաշտպանի խոսքով՝ նախ այդ խոսակցությունը չպետք է տեղի ունենար, եւ հետո ԱԱԾ տնօրենի խոսակցությունը չպետք է գաղտնալսվեր․ «ԱԱԾ տնօրենի զրույցները չպետք է գաղտնալսվեին, ո՞նց ա դա արվել, ո՞վ ա արել, իրենցից մեկն ա դա արել, թե՞ ինչ-որ մեկը գաղտնի լսել է, դա էլ իր հերթին խնդիր է։ Ամբողջությամբ ձայնագրությունը խնդիր է, ես հույս ունեի, որ կհերքվի, բայց ոնց հասկացա եղել է նման խոսակցություն»։
 
Արամ Օրբելյանը նաեւ նշեց, որ առաջի հայացքից Վանեցյանի եւ Խաչատրյանի խոսակցությունում առերեւույթ հանցագործության հիմքեր կան․ «Պետք է դա ավելի մանրակրկիտ ուսումնասիրվի, ամեն դեպքում, չասեմ պատասխանատվության պետք է ենթարկեն, թե չէ, բայց սա պետք է քննվի, որի արդյունքում կարող է պատասխանատվության հարց առաջանա։ Զավեշտալին մեկ այլ բան է․ ԱԱԾ-ի խախտումների նկատմամբ վարույթ իրականացնող մարմինը ՀՔԾն-ն է, ՀՔԾ-ի նկատմամբ էլ ոնց որ թե ԱԱԾ-ն է, հարց է մնում որտե՞ղ պետք է քննվի այս գործը, ի՞նչ ծավալով»։
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 7598 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար