Լսեք, խելքներիդ ձյուն գա, այս ի՞նչ եք անում, այդ ո՞ւմ հետ եք խոսում և ինչի՞ մասին. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Թե չէ այդ հեքիաթները, մանկական այդ խաղերը` շեշտակի հարված հարված հասցվեց կոռուպցիային և մեկ միլիարդ 250 միլիոն դրամ մուտքագրվեց…



12-09-2018 08:44:27   | Հայաստան  |  Քննաարկում
 

 
 
 
Կոռուպցիային շեշտակի հարվածը կլինի այն ժամանակ, երբ առաջին 1 միլիարդ դոլարը կդրվի սեղանի վրա և կմուտքագրվի ՀՀ բյուջե, ընդ որում, առանց ԱԱԾ-ի, քանի որ ԱԱԾ-ն խնդիրներ ունի լուծելու: «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում այս կարծիքը հայտնելով, Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ, հրապարակախոս, գրող, նախկինում ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ ԱԱԾ-ի առջև ծառացած խնդիրներն այժմ հաստատ չեն լուծվում, որովհետև այդ ծառայությունն ավելորդաբար ծանրաբեռնված է, մինչդեռ ԱԱԾ-ի առանձնահատկության մեջ չեն մտնում Սամվել Ալեքսանյանի խանութների ստուգումները: 
«Դա նույնիսկ ծիծաղելի է, այդ նույն բանն է, որ ակադեմիկոսին բահ տանք և ասենք` գնա հող փորի,- ասաց Քննարկում» հաղորդաշարի հյուրը:- Կներեք այդ համեմատության համար, բայց դա նման մի բան է: Դրանով, չգիտեմ այնտեղ ինչ են մտածում, իմ կարծիքով, պետք է զբաղվի ոստիկանության 6-րդ վարչությունը»:
Սակայն, Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, հնարավոր չէ, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը զբաղվի կոռուպցիայի դեմ լուրջ պայքարով, մինչև նշված վարչությունում նոր հաստիքներ չավելացվեն:
«Մենք հիմա ազգային անվտանգությանը ստիպում ենք, որ հակահետախուզության հաշվին, այդ տղաների աշխատանքային օրը լցվի խանութների ստուգումով, բայց այդ տղաները պետք է օֆշորային գոտիներից հայրենիք վերադարձնեն տասնյակ-տասնյակ միլիարդավոր դոլարներ, այ դա ազգային անվտանգության խնդիր է,- ասաց Քննարկում» հաղորդաշարի հյուրը:- Այդ տղաները պետք է բացահայտեն այնպիսի մի ծանր լուծ, որը մեր ուսերին դրեց Սերժ Ազատի Սարգսյանը, դա 5-6 միլիարդ դոլարն է: Եվ որտե՞ղ են այդ միլիարդավոր դոլարները ծախսվել, չէ՞ որ մեր հայրենակիցների մի մասը, որ այսօր սփյուռքում է գտնվում, հենց դրա համար է գնացել, որովհետև այդ միլիարդավոր դոլարները ծախսելուց հետո, աշխատատեղեր չե՛ն բացվել, մարդիկ չե՛ն կարողացել երեխա կերակրել, ստիպված են եղել օտարության ճամփան բռնել: Եվ գլխավոր խնդիրներից մեկը դա է` այդ միլիարդների վերադարձը, այն ժամանակ մենք, ձեզ հետ նստած, ուղղակի կծափահարենք, թե չէ այդ հեքիաթները, մանկական այդ խաղերը` շեշտակի հարված հարված հասցվեց և մեկ միլիարդ 250 միլիոն դրամ մուտքագրվեց… Լսեք, խելքներիդ ձյուն գա, այս ի՞նչ եք անում, այդ ո՞ւմ հետ եք խոսում և ինչի՞ մասին»:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 
 
Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 9413 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար