Հայաստանի Սոցիալիսատական Շարժում Կուսակցության հայտարարությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ձայնագրության մասին

12-09-2018 11:44:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
  ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի խոսակցությունը գաղտնալսելն  աննախադեպ Հայաստանի պատմության մեջ:Այս դեպքը հայոց նորագույն պատմության ամենամտահոգիչ դրվագներից է:Ցավալի է, որ գաղտնազերծվել է հեռախոսազանգը, բայց ավելի ցավալի է այդ զրույցի բովանադակությունը,որի միակ պատասխանատուն վարչապետն  է:
 
 Դատական իշխանությունն անկախ է ցանկացած մարմնից կամ անձից: Դատավորն ինքը պետք է որոշում կայացնի՝ բացառապես առաջնորդվելով իր ներքին համոզմամբ՝ բերված ապացույցների հիման վրա:Բայց ձայնագրությունը հաստատեց, որ Հայաստանում դատական համակարգը ամբողջությամբ քաղաքականացված է, որ կատարում է քաղաքական պատվեր, որ այդ պատվերն իրականացնում է վարչապետը:
 
Մենք դատապարտում ենք իշխանությունների վարած քաղաքակնություն,այն` քաղաքականությունը,որտեղ կարելի է ազգային անվտանգության տնօրենի հեռախոսազրույց  ձայնագրել,այն վարած քաղաքականությունը,որտեղ հեռախոսային խոսակցությամբ է որոշվում, թե ում պետք է ձերբակալել,թե ում ոչ,այն վարած քաղաքականությունը,որտեղ կոմիկ դերասանը քաղաքապետի առաջին հավակնորդն է,դա քիչ է նաև պատրեազմ է հայտարարում ձայնագրության հեղինակներին:
 
 Մենք  կոչ ենք  անում  մեր հայրենակիցներին սթափ  գնահատական տալ ստեղծված իրավիճակին, պատռել իշխանությունների դիմակը և թույլ չտալ, որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերածվի ամբոխավարական պետության: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 333 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար