Շարունակեք գաղտնալսել, պարոնա′յք. մատը տարան բզեզի բուն. Լյովա Խաչատրյան. ArmLur.am

12-09-2018 17:13:41   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Երեկ մեր երկրում ծավալված իրադարձությունների շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:
 


– Պարո′ն Խաչատրյան, լսեցի՞ք ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսումը, ի՞նչ տպավորություն ունե՞ք:
 
– Լսեցի ու չհասկացա դրա հանրայնացնելու իմաստը: Որ գաղտնալսել հնարավոր է բոլորիս, այդ թվում եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, բոլորիս է հայտնի, որ առանձնազրույցներում կարող ենք բամբասել կամ քննարկել տարբեր հարցեր` օգտագործելով տարբեր արտահայտություններ եւ բառեր, նորմալ է: Ոչ մեկիս խորթ չի, որ կարող են լինել մասնագիտական քննարկումներ մեր ընդունած ոչ միանշանակ մեկնաբանվող օրենքների շրջանակում. ձիուն էլ է հասկանալի: Բայց մի քանի հարցերի պատասխան այնուամենայնիվ կցանկանայի ստանալ:
 
– Ո՞ր հարցերի:
 
– ա) գաղտնալսվել է երկրի ներսում. նշանակում է կա պետություն պետության մեջ:
բ) գաղտնալսվել է դրսից եւ օգտագործվում է ներսում, նշանակում է կան Հայաստանում шпион-ներ, եթե օտարերկրացի են, կամ դավաճաններ, եթե հայ են եւ կապված են օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ:
 
– Ի՞նչ տվեց Ձեզ գաղտնալսումը:
 
– Գաղտնալսվածի հրապարակումը եւ հետագա զարգացումները ինձ`
ա) մեկ ավելորդ անգամ համոզվեցի, որ Հայաստանում «царь настоящи»
բ) ԱԱԾ, ՀՔԾ եւ ոստիկանապետի ընտրությունը վարչապետի կողմից ճիշտ է կատարված: Իմաստ ունե՞ր մատ տանել բզեզի բուն: 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 498 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար