Ոստիկանները բերման են ենթարկել Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին. մանրամասներ

12-09-2018 17:22:59   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
ArmLur.am. Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել:
 


«Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների և արդյունքների մասին»,- հրահանգել էր Փաշինյանը:
 
Մինչ այս պահը պաշտոնապես որեւէ տեղեկություն չկա, թե ում թիկնազորին են բերման ենթարկել, ինչու եւ ինչ են հայտնաբերել նրանց մոտ:
 
ArmLur.am-ին լուրեր հասան այն մասին, որ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր, ,,Սիլ,, կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին երեկ գիշեր ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել: Լուրը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց «Սիլ» կոնցեռնի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ «գիշերը Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներն իսկապես ՀՀ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել, ստուգվել են նրանց փաստաթղթերը: Քանի որ բոլոր աշխատակիցները «Կամանդիր սեքյուրիթի»  պահնորդական կազմակերպության ներկայացուցիչներ են, օրենքով թուլատրելի գործունեություն են ծավալում, ունեն հատուկ կարգավիճակ, ուստի 5 րոպե անց նրանց բաց են թողել»:
 
Հարցին, թե ինչպե՞ս է Սուքիասյանը վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այդ հրահանգին, Մկրտչյանը պատասխանեց մեկ բառով` «Հանգիստ»: 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 534 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար