Քննարկվել է շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագրի ընթացքը

12-09-2018 17:44:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Շենքերի  էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստը։
Կանաչ կլիմայի հիմնադրամի /ԿԿՀ/ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող վերոնշյալ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում առկա շենքերի ֆոնդից ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը՝ շենքերի ջերմային մեկուսացմամբ ապահովելով մոտ 50-60 տոկոս էներգախնայողություն: ԿԿՀ-ի կողմից աշխարհում ֆինանսավորված 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում առաջինը համարվող այս ծրագրի իրականացման համար տրամադրվել են 20 մլն դոլար դրամաշնորհային միջոցներ:
 

Ծրագրի խորհրդի համանախագահներ Էրիկ Գրիգորյանի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիասինի ներածական խոսքերից հետո նիստի մասնակիցները հաստատել են օրակարգը և խորհրդի նոր կազմը։  
Պատասխանելով նախարար Էրիկ Գրիգորյանի հարցին, թե արդյո՞ք հաշվի են առնվել նախորդ նիստի ժամանակ հնչած ջերմամեկուսացվող հանրային շենքերի չափաբաժինը և բնակելի շենքերի համար նախատեսված ֆինանսական սուբսիդիայի չափերը մեծացնելու մասին առաջարկությունները՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը տեղեկացրել է, որ փոփոխությունների ծրագրային հայտն ուղարկվել է ֆինանսավորող կազմակերպությանը։
Ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը  խորհրդին է ներկայացրել մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և տարեկան աշխատանքային պլանը։ Հետագա աշխատանքների և լուծելիք խնդիրների մասին զեկույցով հանդես է եկել Ծրագրի միջազգային տեխնիկական խորհրդատու Մարինա Օլշանսկայան։
Քննարկումների արդյունքում խորհուրդը հաստատել է նախորդ ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում կատարված   աշխատանքները։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 534 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար