Չարենցավանում կատարված դանակահարության հետքերով

18-09-2018 18:06:56   | Կոտայքի մարզ  |  Իրավունք
Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» Բ/Կ-ից հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք՝ արնահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա Արսեն Գ․-ն։
 


Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկաններին հաջողվել է պարզել, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 3-րդ թաղամասում Արսեն Գ․-ն վիճել է 16-ամյա Սամվել Մ․-ի հետ։ Այդ ընթացքում Սամվել Մ․-ն դանակով հարվածել է Արսեն Գ-ին:
Բացատրական աշխատանքների արդյունքում, սեպտեմբերի 17-ին, ժամը 10.30-ին Սամվել Մ․-ն ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
 
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 698 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար