Հայաստանի ՄԻՊ-ի աշխատանքը ժողովրդավարության խթանման գերազանց օրինակ է. Եվրամիության հայտարարությունը

18-09-2018 18:27:07   | Հայաստան  |  Իրավունք
 


 
Վարշավայում տեղի ունեցող ԵԱՀԿ բարձրաստիճան համաժողովի ընթացքում տարածվել է Եվրամիության նոր հայտարարությունը խոսքի և խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ: Եվրոպական միության և դրա անդամ երկրների անունից այդ հայտարարությունը սեպտեմբերի 17-ին հրապարակել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:
 
Եվրոպական միությունը հատկապես ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի դրական դերն այս տարի տեղի ունեցած խաղաղ հավաքների մշտադիտարկման հարցում: «Այն գերազանց օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է անկախ մշտադիտարկումը խթանել ժողովրդավարությունը»,- նշված է հայտարարությունում։
Հայտարարությամբ շեշտվել է խոսքի և խաղաղ հավաքների ազատության կարևորությունը, այդ հարցում մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու քաղաքացիական հասարակության կարևոր դերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել այդ հարցերում Եվրամիության մտահոգություններին։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 530 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար