Երևանում վթարի է ենթարկվել երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

19-09-2018 10:40:23   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սարալանջի փողոցի թիվ 130/2 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Գոռ Մխեյանի վարած BMW մակնիշի 99 TP 999 համարանիշի և 33-ամյա Արտակ Գարաջյանի վարած Opel մակնիշի 35 QR 119 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Գարաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Մխեյանը հայտնի ու սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրն է, ով աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում՝ գլխավոր տնօրենի խորհրդական, նրա հայրը՝ Գագիկ Մխեյանը, Ազգային ժողովի պատգամավոր է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Գ. Մխեյանը, ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 33–ամյա վարորդի Opel-ին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/09/18/1105565/

 

Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 466 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար