ԼԳԲՏ համայնքի կողմից ցանկացած նախաձեռնություն կտապալվի՝ ստանալով համարժեք պատասխան. «Ժողովրդի ձայնը» նախաձեռնություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



19-09-2018 18:23:20   | Հայաստան  |  Հասարակություն
 


Համայն հայության մայրաքաղաք Երևանը չի կարող դառնալ  լպիրշության կենտրոնի գովազդման կետ: ԼԳԲՏ համայնքի կողմից ցանկացած նախաձեռնություն կտապալվի՝ ստանալով համարժեք պատասխան: 
 
Նման վստահեցմամբ հանդես են եկան Ճարտարապետների միությունում հավաքված մտավորականներն ու հասարակական-քաղաքական գործիչները: 
 
Հերթական քննարկմամբ նրանք հստակեցնում են այն քայլերը, որոնցով պետք է արժանի հակահարված տան նոյմեբերին Երևանում նախատեսված ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպիչներին: 
 
«Տեսեք, թե ինչ է կատարվում Հայաստանում, նամանավանդ Երևանում նախատեսվում է ԼԳԲՏ պաշտպանների ֆորում, ինչը ոչ մեր հայ նկարագրին է սազում, սա հայ ազգի մեջ շատ լուրջ պատառոտումներ է առաջացնելու: Մենք կտրուկ դրան դեմ ենք լինելու»,- «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց «Ժողովրդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր անդամ Աշոտ Աշոտյանը:  
 
Հանրապետությունում առկա քաղաքական խժդժությունների ֆոնին «Ժողովրդի ձայնը» նախաձեռնության անդամները հեղափոխությանը սպառնացող բազմաթիվ վտանգներ են տեսնում և անհրաժետ համարում դրանց անմիջապես արձագանքելը: 
 
Աշոտ Աշոտյանի համոզմամբ՝ այսօր ամբիցիաները մի կողմ դնելու և ժողովրդին համախմբելու կարիք կա, քանի որ հակահեղափոխական ուժերը կարող են հայտնվել այնտեղ և այնպիսի տեսքով, որտեղ նրանց չեն սպասում: 
 
«Ինչպես բաց ձեռքերով կարողացանք հեղափոխություն անել, այնպես էլ բաց ձեռքերով ու ժպիտով կհեռացնենք դրանց մեր տեսադաշտից ընդհանրապես»,- նկատեց նա:
 
Թեև այս քննարկմանը մասնակցելու հրավեր ուղարկվել էր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, այդուհանդերձ , հրավերին արձագանքել էին միայն  «Հայք» կուսակցության ներկայացուցիչները: 
 
«Ժողովուրդը դրանց պետք է դուրս շպրտի Հայաստանից, ու այնպես շպրտի, որ դրանց մտքով չանցնի երկրորդ անգամ գալ Հայաստան»,- իր հերթին նշեց Հայք» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու Գևորգ Հովսեփյանը: 
 
Գևորգ Հովեսփյանի խոսքերով՝ անձամբ մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է թե կրոնական, թե սեռական փոքրամասնություններին հովանավորող կառույցների ստեղծման նպատակը և եկել այն եզրահանգման, որ դրանք իրականում քաղաքական կառույցներ են, որոնց նպատակը մեկն է՝ պառակտել ազգային դիմագիծ ունեցող հասարակություններին: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2541 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար