Երևանու ավագանու ընտրության օրը ոստիկանների գործողությունները կվերահսկվեն թեժ գծի միջոցով

19-09-2018 15:07:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը՝ Ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու իր առաքելությանը և գործառույթներին համապատասխան, նախատեսում է ներգրավվածություն ունենալ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
 


Մասնավորապես, ընտրության օրը՝ քվեարկության և դրանց արդյունքների ամփոփման ամբողջ ժամանակահատվածում, Հասարակական խորհրդի անդամները ոստիկանության կենտրոնական ապարատում հերթափոխով կիրականացնեն հերթապահություն և կսպասարկեն հատուկ այդ նպատակով բացված թեժ գիծը (հեռ. 010-54-41-22): Հասարակական խորհրդի ուշադրության կենտրոնում կլինեն բոլոր այն ահազանգերը, որոնք բացառապես կվերաբերեն ոստիկանության ծառայողներին՝ ինչպես տեղամասային ընտրական կենտրոններում հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից անօրինական գործողությունների կամ անգործության, ոստիկանի կերպարին անհարիր վարքագծի դրսևորման դեպքերին, այնպես էլ ոստիկանի նկատմամբ հակաիրավական գործողությունների դեպքերին:
 
Անհրաժեշտության դեպքում, ըստ ստացված ահազանգի կարևորության և հրատապության աստիճանի, Հասարակական խորհրդի հերթապահող խմբի ներկայացուցիչները օպերատիվ կերպով կարձագանքեն դեպքերին, ընդհուպ մինչև՝ կգտնվեն տեղերում և կպարզեն կատարվածի հանգամանքները՝ անհապաղ տեղեկացնելով ոստիկանության պետին:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 455 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար