Խոստացված աղբահան մեքենաները Հայաստանում կլինեն ուրբաթ օրը. նախարար. armlur.am

19-09-2018 15:42:05   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
armlur.am. Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, թե իրենք մտահոգ են Երևանում առկա սանիտարահիգիենիկ խնդիրներով:  
 


Պապիկյանը նշեց, թե այս ընթացքում «Սանիթեք» ընկերությունն արդեն երկու անգամ տուգանվել է եր իրենց անմիջական պահանջով «Սանիթեք» ընկերությունը քայլեր է ձեռնարկել նոր աղբահան մեքենաներ ներկրելու համար: Պապիկյանը նշեց, որ խոստացված աղբահան մեքենաները Հայաստանում կլինեն ուրբաթ օրը։ Նախարարն ասաց, որ այդուամենայնիվ, վստահության չկա «Սանիթեք» ընկերության հանդեպ։ «Խոստումները, որ բազմիցս տրվել են նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին, խախտվել են, և որպեսզի առաջիկայում ֆրանկոֆոնիայի շրջանակներում և Երևանի տոնին մենք խնդիրներ չունենանք, հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին և Կամո Արեյանի հետ քննարկել ենք այլ համայնքներից անհրաժեշտության դեպքում տեխնիկա ներգրավվելու հարցը»,- նշեց նա: 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 389 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար