Ներառական կրթության հիմնախնդիրները՝ հանդիպման առանցքում.ԿԳՆ

20-09-2018 14:24:38   | Հայաստան  |  Հասարակություն
 


 ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր հանդիպել է ԵԽ հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովայի և հանձնակատարի խորհրդական Անդրեյ Մանցևիչիի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների և կանանց իրավունքների, ընտանեկան բռնության, ինչպես նաև հասարակության որոշ խոցելի խմբերի՝ օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, մինչև 2022 թվականը ՀՀ-ում համընդհանուր ներառական կրթության անցման, ներառական կրթության զարգացման ռազմավարության մշակման, մանկավարժահոգեբանական կենտրոնների կարևորության, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման և կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ հարցերին: Նշվել է նաև, որ աշխատանքներ են ընթանում ՀՀ բոլոր մարզերում նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման ուղղությամբ:
 
ԵԽ հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 480 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար