ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.168.am

20-09-2018 15:45:43   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
168.am Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի խոսքով` ինքն իրավասու չէ մեկնաբանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակին:
 


Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին` թե ինչ վերաբերմունք ունեն ՀԱՊԿ անդամ երկրները գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված միջադեպի վերաբերյալ, Սիդորովը պատասխանեց, որ այդ հարցը լուծվում է համաձայն այն կարգի, որը հաստատված է ՀԱՊԿ-ում:
 
 
«Թե ինչպես այն կլուծվի` դա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների իարավասության շրջանակում է»,- ասաց Սիդորովը:
 
Նրա խոսքով` ներկայումս Յուրի Խաչատուրովն աշխատանքային վայրում է, և ինքը պարբերաբար շփվում է նրա հետ:
 
«Մենք անընդհատ իրար հետ շփվում ենք: Ամեն ինչ ընթանում է իր հունով, և որևէ բացասական ազդեցություն մեր ծրագրերում չկա»,- ասաց Սիդորովը:
 
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: ՀԱՊԿ-ի քարտուղարը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 935 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար