Հանդիսավոր արարողություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

20-09-2018 18:01:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ վարչական համալիրի վերանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր։
 
Շնորհավորելով ներկաներին մարզադահլիճի վերաբացման կապակցությամբ՝ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել «Սթրոյ սիթի» ընկերությանը` վերանորոգման աշխատանքներին ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար:  Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ընկերության տնօրեն Սահակ Սարգսյանին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարության հուշամեդալով և շնորհակալագրով։ 
ՀՀ պաշտպանության նախարարը և մյուս ելույթ ունեցողները հույս են հայտնել, որ մարզադահլիճը ոչ միայն կծառայի իր հիմնական նպատակին, այլև նոր խթան կհանդիսանա մարզիկ զինծառայողների նոր հաջողությունների և նվաճումների համար։
Միջոցառումը եզրափակվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների թիմերի միջև բասկետբոլի ընկերական մրցաշարի անցկացմամբ։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 684 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար