ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

20-09-2018 18:50:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն:
 


Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի ստեղծման նպատակն է ուսումնասիրել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրու­թյուն­ների քվեարկության օրը էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվու­թյան միջոցներում ներկայացվող, հանձնաժողովում գործող թեժ գծով ստացվող տեղեկատվությունը, արձագանքելով ներկայացված հաղորդումներին, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ: Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի կողմից ձեռնարկված միջոցների և պարզաբանումների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործող թեժ գծի  հեռախոսահամարներ՝ (010) 54 53 59, (010) 54 53 76, (010) 52 86 73: Կենտրոնական ընտրական հանձնաժողով 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 699 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար