Մասնակից ուժերի կողմից այդպես էլ չներկայացվեց մայրաքաղաքի՝ որպես առանձնահատուկ միավորի զարգացման ամբողջական ծրագիր. ՀԴԿ

20-09-2018 18:52:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության Նախագահության որոշումը 2018թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության դիրքորոշման վերաբերյալ   Գնահատելով ժողովրդական շարժման ձեռք բերած հաջողությունները, նախկին արատավոր համակարգի փոխարինման փորձերը, կոռուպցիայի և կաշառակերության դեմ սկսված պայքարը, ընտրություններում բաց և թափանցիկ մրցակցային մթնոլորտ ձևավորելու, ընտրակաշառքի և ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը բացառելու ցանկությունը, միաժամանակ փաստում ենք՝ Երևանի ավագանու ընտրություններում մասնակից ուժերի կողմից այդպես էլ չներկայացվեց մայրաքաղաքի՝ որպես առանձնահատուկ միավորի զարգացման ամբողջական ծրագիր:
 


Մայրաքաղաքի ընտրողների համար այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպիսի ծրագրեր ունեն ավագանու թեկնածուները Երևանը որպես Հայաստանի Հանրապետության զարգացումը կողմնորոշող ագլոմերացիա և ինչպիսի հիմնարար առաջարկություններով են նրանք հանդես գալու ՀՀ կառավարության առջև երկրում ժամանակակից գիտա-տեխնիկական ներուժը և մարդկային ռեսուրսը օգտագործելու առումով: Դրա հետ մեկտեղ, մեր մտահոգությունն ենք հայտնում քարոզարշավի ընթացքում ձևավորված անհանդուրժողականության և սիրո բացակայության մթնոլորտից: Օրինակները հասու են բոլորին, շարադրելու կարիք չկա: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով ընտրություններին մասնակից մի շարք ուժերի հետ ունեցած գաղափարական տարաձայնությունները, նաև գիտակցելով, որ սոցիալական արդարության սկզբունքը և ազգային արժեհամակարգ պաշտպանող քաղաքական ուժերը հզորանալու և որոշիչ մրցակցություն ապահովելու համար պետք է միավորվեն և կուռ դաշինք ձևավորեն, ՀԴԿ-ն կոչ է անում իր կուսակից ընկերներին և կողմնակիցներին սեպտեմբերի 23-ին ձայն տալ այն քաղաքական ուժերի թեկնածուներին, որոնք գաղափարապես և իրենց դավանած արժեհամակարգով մոտ են մեր ծրագրերին: Դրանց թվում են ՝ «Հայք» կուսակցությունը (Գևորգ Հովսեփյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (Մանուել Գասպարյան), «Երևանի հանրություն» դաշինքը (Անահիտ Թարխանյան):
 
ՀԴԿ լրատվական ծառայություն 20.09.2018թ. 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 677 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար