2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանը թույլ չտվեց, որ արյունահեղություն տեղի ունենա, իսկ եթե ես օգնեի նրան, նա կհաղթեր ընտրություններում

21-09-2018 11:52:40   | Հայաստան  |  Քաղաքական
Հարգելի Հայրենակիցներ,  
 


Որոշ մարդիկ մեղադրում են Ռաֆֆի Հովհաննիսյանին 2013թ-ի դեպքերի համար:
Բայց Ռաֆֆի Հովհաննիսյանը այդ ժամանակ ճիշտ վարվեց, որ թույլ չտվեց, որ այդ ժամանակ արյունահեղություն տեղի ունենա:
Այդ ժամանակ ուժերը շատ անհավասար էին, ի տարբերություն 2018թ-ի ապրիլի 22-ին, երբ 100 հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց, այդ օրերին արյունահեղություն տեղի չունեցավ ի շնորհիվ Սերժ Սարգսյանի, որը խոհեմություն, կարելի է ասել նույնիսկ խիզախություն ցուցաբերեց և հրաժարական տվեց:
Ասում են մի դատիր, որպեսի չդատվես:
Այդ մեղադրողների մեծ մասը, այդ օրը Ռաֆֆի Հովհաննիսյանի կողքին չէին, այդ թվում նաև ես, Ճիշտն ասած, ես այդ ժամանակ Ռաֆֆիի նկատմամբ չեզոք դիրք էի գրավել, քանի որ այլ ակնկալիքներ ունեյի Սերժ Սարգսյանից: Եթե ես 2013թ-ի օգնեյի Ռաֆֆի Հովհաննիսյանին, նա կհաղթեր ընտրություններում:
Անհամեստություն չհամարեք իմ կողմից, եթե ասեմ, որ ում ես օգնել եմ նախագահական ընտրություններում նրանք բոլորն էլ հաղթել են, թե ԱՄՆ-ում, թե Ֆրանսիայում, թե Ուկրաինայում, թե Ռուսաստանում, դժբախտաբար թե Հայաստանի Հանրապետությունում:
Իսկ ինչ վերաբերվում է Ռաֆֆի Հովհաննիսյանին, նա անդավաճան Մեծ Հայրենասեր է, ես նրա հետ նույնիսկ ծանոթ չեմ անձամբ, բայց նրա բոլոր գործողություններին միշտ հետևել եմ և որևիցե սխալ չեմ հայտնաբերել նրա գործողություններում: Այդ նա էր, որ Ստամբուլում առաջ քաշեց Արևմտյան Հայաստանի հարցը, որի համար էլ Լևոն Տեր Պետրոսյանը նրան ազատեց արտաքին գործերի նախարարի պաշտոնից:
Այնպես որ նա 2013թ-ին ճիշտ է վարվել: Այդ ժամանակ նրա կողքին ընդամենը 10 հազար մարդ կար Բաղրամյան պողոտայում, իսկ դա բավական չէր կառավարական շենքերը գրավելու համար: Նա կարող էր անիմաստ զոհերի գնով բարձրացնել իր ռեյտինգը, բայց նա այդ քայլին չդիմեց, խնայելով տասնյակ մարդկանց կյանքեր, այլապես մենք կունենայինք երկրորդ մարտի 1-ը:
Ի միջիայլոց առաջին անգամ՝ 2012թ-ին Ռաֆֆի Հովհաննիսյանն էր՝ որ քայլերթ կազմակերպեց դեպի Հանրապետության բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքներ, որտեղ նրան ժողվուրդը ցնցությամբ էր ընդունում:
Լինել քաղաքակիրթ, իմաստուն, ժպիտով չի նշանակում լինել թույլ:
Դե ինչ Աստված թող օգնական լինի բոլոր իսկական Հայրենասերներին, որոնք գիշեր ու ցերեկ կաշխատեն Հայ ժողովրդի բարեկեցիկության ու Հայաստանի Հզորացման համար:
 
Մանրամասնությունները
www.vvv2015.com, www.ardarutyunevhayreniq.com  կայքում
  
Երեք Ծովերի Հայաստան Քրիստոնյա 
Դեմոկրատական Ազգային Կուսակցության 
(2008թ-ից իշխանությունների կողմից չգրանցված) 
(ԵԾՀՔԴԱԿ) հիմնադիր Խաչատրյան Յ.
18.09.2018թ.
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 722 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար